Եղեսպակ (Шалфей)

Եղեսպակը (Chia) ուտելի սերմ է, որը նման է անանուխի: Եղեսպակի հայրենիքը համարվում է Կենտրոնական և Հարավային Մեքսիկան: 

Եղեսպակը կարելի է ներառել երեխաների կերակրացանկում 1,5 տարեկանից սկսած, երբ նրանք սկսում են սնվել մեծահասակների ճաշացանկով։ Եղեսպակի սերմերը չունեն համ, ինչը հեշտացնում է դրանց օգտագործումը սննդի և ըմպելիքների մեջ: Դրանք կարելի է ուտել հում կամ ավելացնել շիլաների, եփած սննդի և աղանդերի մեջ, ինչպես նաև օգտագործել հյութերի, ջրի, կաթի կամ թեյի մեջ: Ջուրն ու ճարպը կլանելու հատկության շնորհիվ դրանք կարող են օգտագործվել սոուսների թանձրացման, սննդատեսակի հարստացման նպատակով, ինչպես նաև բաղադրատոմսերում կարող են փոխարինել ձվին:

Օրական չիայի սերմերի չափաբաժինը պետք է կազմի 2-3 ճաշի գդալ։

  1. Եղեսպակի սերմերը կարգավորում են ներքին օրգանների աշխատանքը, զարգացնում է մկանները, կանխարգելում փորկապությունը, բարձրացնում իմունային համակարգը։ Իր մեջ պարունակվող մեծ քանակությամբ սպիտակուցների և մանրաթելերի շնորհիվ եղեսպակը կարգավորում է ընդհանուր օրգանների աշխատանքը։
  2. Եղեսպակի սերմերն օգնում են ուղեղի զարգացմանը և տեսողությանը։ Այն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3։
  3. Եղեսպակի սերմերը նպաստում են ամուր ոսկրերի ձևավորմանը։ Եղեսպակի սերմերը հարուստ են կալցիումով, ֆոսֆորով, մագնեզիումով և սպիտակուցներով։
  4. Եղեսպակի սերմերը կարող են զգալիորեն նվազեցնել արյան ճնշումն ու հոդաբորբի բորբորքումը։ Եղեսպակը պարունակում է առողջարար ածխաջրեր, սպիտակուցներ, մանրաթելեր ու հակաօքսիդանտներ:
  5. Եղեսպակի սերմերը բարձրացնում է իմունային համակարգի դիմադրողականությունը, նպաստում վերքերի և կտրվածքների արագ լավացմանը: Եղեսպակը հարուստ է A , C և E վիտամիններով, օմեգա-3, օմեգա-6 ճարպաթթուներով, կալիումով, երկաթով, մագնեզիումով, բջջանյութերով։

Սննդային արժեքը՝ ըստ 100գ

 

Ճարպ

Ածխաջրեր Սպիտակուցներ Խոլեստերին
Եղեսպակ 31 գր 39,4 գր 16 գր

0 մգ

Էներգետիկ արժեքը՝ 490 կկալ