Կոկոսի Յուղ

Կոկոսյան արմավենի – Cocos nucifera, հայերեն անվանումն է՝ հնդընկուզենի։ Մշակվում է մոլորակի արևադարձային գոտիներում, հայրենիքը Պոլինեզիայի ծովափնյա շրջաններն են։ Կոկոսի յուղը պատրաստվում է կոկոսի միջուկից։ Պտղի միջուկի ներսում գտնվում է քաղցրավուն, սառնոտ հեղուկ, որի մի մասը պնդանում է պտղի հասունացման շրջանում։ 

Կոկոսի յուղը նպաստում է մարսողության լավացմանը, կարգավորում է օրգանիզմի ճարպային հավասարակշռությունը: Կոկոսի յուղի շնորհիվ ճարպերն ավելի արագ են ճեղքվում, ուստի այն կարելի է օգտագործել նիհարելու համար: Բարձրացնում է իմունիտետը, բջիջները սնում է օգտակար միկրոտարրերով, ունի հակաօքսիդանտ ազդեցություն, նպաստում է քաղցկեղի կանխարգելմանը, ուժեղացնում նյութափոխանակությունը և նպաստում ստամոքսա-աղիքային տրակտի խնդիրների հաղթահարմանը: Կանխում է կորյակների առաջացումը և պաշտպանում արևից։ Կոկոսի յուղը պարբերական օգտագործման դեպքում բարձրացնում է մաշկի դիմադրողականությունը ցրտին: Լավ է ազդում մազերի և գլխամաշկի վրա: 

Մենք ներկայացնում ենք կոկոսի յուղի զտված տարբերակը, որը կարելի օգտագործել և՛ սսնդի, և՛ խնամքի մեջ։

  1. Կոկոսի յուղը իջեցնում է խոլեստերինի մակարդակը։ Կոկոսի յուղն աչքի է ընկնում  հագեցած ճարպերի հարուստ պաշարով, որոնք սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու հատկություն ունեն: Այն նաև հարուստ է միջին երկարությամբ ճարպաթթուների, խոլեստերինի մակարդակը նվազեցնելու ներուժ դրսևորող լաուրինաթթվի և կապրինաթթվի հարուստ քանակությամբ։
  2. Կոկոսի յուղը օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Կոկոսի յուղի բաղադրության մեջ առկա՝ շղթայի միջին երկարությամբ տրիգլիցիդները, ի տարբերություն ճարպերի այլ տեսակների, էներգիայի սպառման անհամեմատ ավելի բարձր տեմպերի կարող են հանգեցնել: Շղթայի միջին երկարությամբ տրիգլիցիդներն օրգանիզմում շաքարի հետ համադրելի արագությամբ են մարսվում և, հետևաբար, ավելորդ քաշի հանգեցնող ճարպային բջիջների կուտակումների լրացում չեն կարող հրահրել:
  3. Կոկոսի յուղը խոնավեցնում է մաշկը։ E վիտամինի բաղադրության և հակաօքսիդանտային ակտիվության շնորհիվ, կոկոսի յուղը կարող է նաև մաշկի խոնավեցման նպատակով կիրառվել: Այն ոչ միայն խոնավեցնում է, այլև կարող է ոսկեգույն ստաֆիլակոկ անվամբ հայտնի մաշկային մանրէի չեզոքացման հանգեցնել:
  4. Կոկոսի յուղը լավացնում է ուղեղի աշխատանքը։ Շղթայի միջին երկարությամբ տրիգլիցիդները, գլյուկոզայի նմանությամբ, «վառելիքի այլընտրանքային աղբյուր» են հանդիսանում՝ ուղեղի և նյարդային համակարգի համար։ 
  5. Կոկոսի յուղը չեզոքացնում է մանրէները, վիրուսները եւ սնկերի բազմացումը։ Կոկոսի յուղի մեջ լաուրինաթթու է առկա, ինչը հակասնկային, հակավիրուսային և հակաբակտերիալ հատկանիշներ ունի: Կոկոսի յուղի հակամիկրոբային հատկանիշները նաև ակնեի, էկզեմայի, փսորիազի և ստաֆիլակոկային վարակների դեմ պայքարի շրջանակում օգտակար կգտնվեն: Բացի այդ կոկոսի յուղն այլ սնուցիչների՝ վիտամինների և միներալների շնորհիվ, նպաստում է  մարսողությանը:

Սննդային արժեքը՝ ըստ 100գ

  Սպիտակուցներ  Խոլեստերին  Ածխաջրեր Լաուրինաթթու Տրանս ճարպեր
Կոկոսի յուղ 0 գր 0 գր 0 գր 44.6 գր 0 գր

Էներգետիկ արժեքը՝ 862 կկալ