Սագախոտ

Սագախոտnն (Quinoa) ունի հնագույն ծագում. այն աճեցվել է մեզանից դեռևս 3-4 հազարամյակ առաջ։ Ինկերը և ացտեկներն այն կոչում էին աստվածային և համարում հացահատիկների մայրը։ Սագախոտի հայրենիքը Հարավային Ամերիկան է, իսկ այսօր այն մշակվում է մի շարք երկրներում: Իսկ Հայաստանում սկսել է աճեցվել արդեն իսկ 8-րդ դարից։ Բնության մեջ հանդիպում է սև, սպիտակ և կարմիր տեսակի սագախոտ:

Սագախոտը համարվում է աշխարհում ամենից օգտակար սննդատեսակներից մեկը: Սագախոտը հարուստ է A, C, B2 և E վիտամիններով, սպիտակուցներով, կալցիումով, մագնեզիումով, ցինկով, ֆոսֆորով, երկաթով, սելենով, լեցենիտով, օմեգա-3-ով, մանրաթելերի բարձր տեսակարար կշռով։ Սագախոտն այսօր մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում և իր ուրույն տեղն է գտել շատերի սննդակարգում՝ փոխարինելով այլ հացահատիկների և գունագեղ տեսք հաղորդելով սննդին։ Սագախոտը կարող է օգտագործվել երեխաների կերակրացանկում՝ 8-10 ամսականից սկսած, քանի որ այն իր մեջ պարունակում է մանկական օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցներ և ամինաթթուներ։

Սագախոտն ավելացնելով ուտեստների մեջ կարող եք հագեցնել մարմինը մի շարք տարրերի և հանքանյութերի ամենօրյա պահանջով: Պատրաստվում է հեշտ և արագ (բրնձի պես)։ Կարելի է օգտագործել աղցանների, ապուրների, ինչպես նաև բոլոր ուտեստների մեջ՝ փոխարինելով բրնձին, բլղուրին և հնդկաձավարին, ինչպես նաև իր սպիտակուցների բարձր պարունակությունը կարող է փոխարինել միսը։

  1. Սագախոտի սերմերը լավացնում են մարսողությունը, նյութափոխանակությունը, պայքարում ավելորդ քաշի դեմ։ Սագախոտը պարունակում է բոլոր այն ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին, նաև անտիօքսիդիչներ, հակաբորբոքային սննդանյութեր և լրացուցիչ պրոտեին։
  2. Սագախոտի սերմերն իջեցնում են խոլեստերինի մակարդակը։ Սագախոտը պարունակում է դիետիկ մանրաթելեր (բարդ ածխաջրերի տեսակ), որոնք նախ իջեցնում են խոլեստերինը, ինչպես նաև օգնում են վերահսկել արյան շաքարը, դա էլ իր հերթին հանգեցնում է հագեցվածության ավելի մեծ զգացողության՝ դրանով իսկ նպաստելով քաշի կորստին։
  3. Սագախոտի սերմերն օգնում են իջեցնել արյան ճնշումը, կանխել սրտի հիվանդությունները և ինսուլտը։ Սագախոտը պարունակում է պոլիհագեցած և միահագեցած ճարպեր։
  4. Սագախոտի սերմերն խթանում են ուղեղի բջիջների ձևավորմանը։ Սագախոտը պարունակում է լիզինի շատ մեծ կոնցետրացիա, որը կարևոր ամինաթթու է և խթանում է բջիջների ձևավորմանը։ Նաև իրենց մեր ներառում են լիթիում, որն արդյունավետ միջոց է ընկճվածության, արյան և մարսողության խանգարումների դեմ պայքարելու համար։

Սննդային արժեքը՝ ըստ 100 գ

  Սպիտակ սագախոտ    Կարմիր սագախոտ Սև սագախոտ Խառը սագախոտ
Ճարպեր 5,6 գր 6,6 գր 8,5 գր 3,6 գր
Սպիտակուցներ 13,3 գր 13,3 գր 17,1 գր 8,1 գր
Կալցիում 44 մգ 44 մգ 57 մգ 31,5 մգ
Ածխաջրեր 66,6 գր 64,4 գր 82 գր 39,4 գր
Էներգետիկ

արժեք

356 կկալ 378 կկալ 378 կկալ 378 կկալ