Coconut Oil

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Կոկոսյան արմավենի – Cocos nucifera, հայերեն անվանումն է՝ հնդընկուզենի։ Պատկանում է արմավենիների ընտանիքին, ապրում է ավելի քան մեկ դար, հասնելով մինչեւ 30 մ շենքի բարձրության։ Մշակվում է մոլորակի արևադարձային գոտիներում, հայրենիքը Պոլինեզիայի ծովափնյա շրջաններն են։ Մոլորակի վրա աճող հնագույն ծառերից մեկն է, դեռևս՝ դինոզավրերի ժամանակներից։ Կոկոսյան արմավենու պտուղներով սնվող Ֆիլիպինների, Շրի-Լանկայի, Սոլոմոնյան կղզիների եւ այլ վայրերի բնիկները հազվադեպ էին հիվանդանում շաքարախտով, հիպերտոնիայով։ Փորձարկումների ժամանակ, երբ գիտնականները սննդակարգից հանեցին կոկոսը, կղզու բնիկների մոտ ի հայտ եկան առողջական խնդիրներ, նույնիսկ երիտասարդների մոտ ծերացման նշաններ։ Երբ կոկոսային սննդակարգը վերականգնվեց՝ հետազոտման ենթարկված տեղաբնակների վիճակը բարելավվեց։

Կոկոսի յուղը պատրաստվում ու կոկոսի միջուկից։ Պտղի միջուկի ներսում գտնվում է քաղցրավուն, սառնոտ հեղուկ, որի մի մասը պնդանում է պտղի հասունացման շրջանում։ Կոկոսի յուղը կազմված է 85% հագեցած ճարպերից, որոնց մեծ մասը կազմում են միջին շղթյական երկարության ճարպային թթուները, տրիգլիցիդները, լաուրինաթթուները, որի շնորհիվ էլ կոկոսի յուղը պինդ վիճակում ունի սպիտակ կաթնային գույն։ Կոկոսի յուղը կենտրոնացած էներգիայի աղբյուրներից մեկն է։ 100գրամ կոկոսի յուղը 884կկալ է։

  1. Կոկոսի յուղը իջեցնում է խոլեստերինի մակարդակը։ Այն հագեցած ճարպերի հարուստ պաշարով է աչքի ընկնում, որոնք սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու հատկություն ունեն: Այն նաև շղթայի կարճ եւ միջին երկարությամբ ճարպաթթուների, խոլեստերինի մակարդակը նվազեցնելու ներուժ դրսևորող լաուրինաթթվի և կապրինաթթվի հարուստ քանակությամբ է աչքի ընկնում։
  2. Կոկոսի յուղը օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Կոկոսի յուղի բաղադրության մեջ առկա՝ շղթայի միջին երկարությամբ տրիգլիցիդները, ի տարբերություն ճարպերի այլ տեսակների, էներգիայի սպառման անհամեմատ ավելի բարձր տեմպերի կարող են հանգեցնել: Շղթայի միջին երկարությամբ տրիգլիցիդները օրգանիզմում շաքարի հետ համադրելի արագությամբ են մարսվում և, հետևաբար, ավելորդ քաշի հանգեցնող ճարպային բջիջների կուտակումների լրացում չեն կարող հրահրել:
  3. Կոկոսի յուղը խոնավեցնում է մաշկը։ E վիտամինի բաղադրության և հակաօքսիդանտային ակտիվության շնորհիվ, կարող է նաև մաշկի խոնավեցման նպատակով կիրառվել: Այն ոչ միայն խոնավեցնում է, այլև կարող է ոսկեգույն ստաֆիլակոկ անվամբ հայտնի մաշկային մանրէի չեզոքացման հանգեցնել:

4.Կոկոսի յուղը լավացնում է ուղեղի աշխատանքը։ Շղթայի միջին երկարությամբ տրիգլիցիդները, գլյուկոզայի նմանությամբ, «վառելիքի այլընտրանքային աղբյուր» են հանդիսանում՝ ուղեղի եւ նյարդային համակարգի համար:

  1. Կոկոսի յուղը չեզոքացնում է մանրէները, վիրուսները եւ սնկերի բազմացումը։ Կոկոսի յուղի մեջ լաուրինաթթու է առկա, ինչը հակասնկային, հակավիրուսային եւ հակաբակտերիալ հատկանիշներ ունի: Կոկոսի յուղի հակամիկրոբային հատկանիշները նաև ակնեի, էկզեմայի, փսորիազի և ստաֆիլակոկային վարակների դեմ պայքարի շրջանակում օգտակար կգտնվեն: Բացի այդ կոկոսի յուղն այլ սնուցիչների՝ վիտամինների և միներալների մարսողությանն է նպաստում:

Կոկոսի յուղը խոհանոցում կարելի է փոխարինել արևածաղկի ձեթին տապակելիս, խորովելիս, սուոսներ կամ աղցաններ պատրաստելիս։ Կոկոսի յուղի շնորհիվ կերակուրը ձեռք է բերում յուրահատուկ, նուրբ համ։ Այն նաև կիրառվում է թխվածքներ և քաղցրավենիք պատրաստելիս։ Որպեսզի յուղը հալչի, այն պետք է կարճ ժամանակով դնել տաք ջրի տակ կամ գոլորշու վրա: Շնորհիվ բարձր քանակությամբ հագեցած ճարպաթթուների կոկոսի յուղը գործնականում չի ենթարկվում օքսիդացման, դրա շնորհիվ էլ երկար պահպանման ժամկետ։

Կոկոսի յուղը կարելի է խմել առավոտյան քաղցած վիճակում կամ օրական 3 անգամ 1-ական թեյի գդալ՝ ուտելուց կես ժամ առաջ: Նպաստում է մարսողության լավացմանը, կարգավորում է օրգանիզմի ճարպային հավասարակշռությունը: Կոկոսի յուղի շնորհիվ ճարպերն ավելի արագ են ճեղքվում, ուստի այն կարելի է օգտագործել նիհարելու համար: Բարձրացնում է իմունիտետը, բջիջները սնում է օգտակար միկրոտարրերով, ունի հակաօքսիդանտ ազդեցություն, նպաստում է քաղցկեղի կանխարգելմանը, ուժեղացնում նյութափոխանակությունը և նպաստում ստամոքսա-աղիքային տրակտի խնդիրների հաղթահարմանը: Կանխում է կորյակների առաջացումը, պաշտպանում արևից, բարձրացնում տրամադրությունը, վերքամոքիչ հատկությամբ է օժտված։ Բացի այդ, պաշտպանում է միջատների խայթոցներից։ Կոկոսի յուղով կարելի է նաև ողողել բերանի խոռոչը: Այն լավ է ներծծվում լնդերի մեջ և կանխում է կարիեսն ու ստոմատիտը:

Կոկոսի յուղը նպաստում է լավ և երկարատև արևայրուքին, այն կարելի է քսել մարմնին, և մաշկն անմիջապես ձեռքի կբերի շոկոլադի գույն: Միաժամանակ, յուղը մաշկի վրա առաջացնում է պաշտպանական շերտ, որը պատնեշ է ստեղծում ուլտրամանուշակագույն ճառագայթների համար: Այն նաև օգտագործվում է մերսման համար: Կոկոսի յուղը հարթեցնում է ճարպային բջիջների փոխանակումը, նորմալացնում հավասարակշռությունը: Եթե մաշկը ճարպոտ է, նվազեցնում է ճարպագեղձերի ակտիվությունը, իսկ չոր մաշկի դեպքում խթանում է: Կարող է օգտագործվել նույնիսկ մաշկի աննշան բորբոքման դեպքում, միաժամանակ ունի հանգստացնող հատկություն: Կոկոսի յուղ կարելի է օգտագործել նույնիսկ այրվածքների դեպքում:

Կոկոսի յուղը պարբերական օգտագործման դեպքում բարձրացնում է մաշկի դիմադրողականությունը ցրտին: Լավ է ազդում մազերի և գլխամաշկի վրա: Կոկոսի յուղ կարելի է քսել մազերի ծայրերին կամ դիմակներ պատրաստել։ Այն կանխում է հղիների մաշկի ձգվելը, կարելի է քսել նաև շուրթերին՝ բալզամի փոխարեն:

  • Կոկոսի յուղը իջեցնում է խոլեստերինի մակարդակը։
  • Նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը։
  • Պարունակում է E վիտամին և լաուրինաթթուներ, որոնք ունեն հակասնկային, հակավիրուսային և հակաբակտերիալ հատկանիշներ։
  • Բարձրացնում է իմունային համակարգը։
  • Լավացնում է ուղեղի աշխատանքը։
  • Նպաստում է քաղցկեղի կանխարգելմանը։
  • Ուժեղացնում է նյութափոխանակությունը և նպաստում ստամոքսա-աղիքային տրակտի խնդիրների հաղթահարմանը:

Սննդային արժեքը՝ ըստ 100գ

Յուղ՝ 100գ

Սպիտակուցներ՝ 0գ

Խոլեստերին՝ 0գ

Ածխաջրեր՝ 0գ

Միջին շղթայական ճարպային թթուներ՝ 58,7գ

Երկար շղթայական ճարպային թթուներ՝ 27,8գ

Լաուրինաթթու՝ 44,6գ

Էներգետիկ արժեքը՝ 862 կկալ